booked.net
24.06.2019
15:49

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հրաժարական տվեց

Gepostet von Armenpress am Dienstag, 19. März 2019

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին .

«Որոշում եմ կայացրել որպես նախագահ իմ լիազորությունները վայր դնելու մասին։ Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ այս բարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,- ասել է Նազարբաևը՝ պետական հեռուստաալիքներով հանրությանն ուղղված իր ելույթի ընթացքում։ Քասիմ- Ժոմարտ Տոկաևը ժամանակավորապես իր վրա է վերցրել նախագահի լիազորությունները:

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում նախագահի լիազորությունները մնացած ժամկետում իր վրա է վերցնում խորհրդարանի սենատի ղեկավարը։

Նազարբաևն, ում 79 ամյակը լրանում է այս տարի, Ղազախստանի առաջին ու միակ նախագահն էր։

Լրացում. Նազարբաևը կշարունակի մնալ անվտանգության խորհրդի անդամ և ղեկավար, կգլխավորի «Նուր օթան» կուսակցությունը:

«Արմենպրես»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում