booked.net
24.09.2019
12:41

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվեց Հարավային Ուելսի վարչապետ

Ուշագրավ լուր. հայուհին՝ կրկին վարչապետ

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով այդ նահանգի առաջին ընտրված կին վարչապետը: Հայուհին 2017-ից արդեն իսկ զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Գլեդիսին:

«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:

Նշենք, որ Գլեդիսն ազատ խոսում է հայերեն և սերտ կապեր է պահպանում Ավստրալիայի հայ համայնքի հետ, իսկ Նոր Հարավային Ուելսը՝ բնակչությամբ Ավստրալիայի խոշորագույն նահանգն է, որի մայրաքաղաքը երկրի ամենամեծ՝ Սիդնեյ քաղաքն է:

Ruben Shukhyan

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում