booked.net
02.07.2020
12:52

Ադրբեջանում ջրի կրիզիսը հասավ Բաքու

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է .

«Հունիսի սկզբին ասել էի, որ Ադրբեջանը բախվել է այս դարաշրջանին յուրահատուկ խնդրի՝ ջրի խնդրի։

Ադրբեջանում հունիսի սկզբից սկիզբ առած բողոքի ակցիաները տարածվեցին երկրեով մեկ։ Սկզբից ոռոգման ջրի համար էին մարդիկ դուրս գալիս փողոց, քանի որ խմելու ջուր օրվա մեջ մի քանի ժամ ունենալը որոշ չափով մեղմում էր դժգոհությունների ալիքը, իսկ ընդհանրապես ոռոգման ջուր չունենալը մեծ խնդիր էր արդեն։
Այսօր արդեն խմելու ջուրը խնդիր է դարձել նաև Բաքվում։

Հունիսի 17-ին ես խոսել էի նաև Քուռի ծանծաղման մասին և հենց այդ ժամանակ իրավիճակին տվել պայմանական «ջրի սով» անվանումը։ Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ այս ջրի սովը դարձել է գլխացավանք Ադրբեջանի իշխանության համար։

Չնայած Բաքվի բռնապետը բացեիբաց չի խոստովնաում, որ երկրում կա ջրի մեծ դիֆիցիտ, բայց իր գործողություններից պարզ է դառնում ամեն ինչ։ Գիտնականների ինչ որ խումբ գործուղելը, որպեսզի հասկանալ թե ինչու է ցամաքել Քուռը, Կասպից ծովում հզոր զտիչ պոմպակայանների տեղադրումը, որն ի դեպ արդյունք չի տալիս, միջազգային կառույցներին դիմելը, որպեսզի ֆինանսապաես աջակցեն խմելու ջրի հարցը լուծելու համար, խոսում է նրա մասին, որ ամառը դեռ չսկսված ջրի մեծ խնդիր կա ու կարող է լուրջ մարտահրավերների դեմ կանգնեցնել Ադրբեջանին։»

Հիշեցնենք , որ օրեր առաջ Կարեն Հովհաննիսյանը նույն այս թեմայով գրել էր .

«Ադրբեջանի համար 2020թ․-ը անբարենպաստ է ոչ միայն նավթի գնային քաղաքականության համար, այլ նաև ջրի հարցում։

Դեռևս մարտ ամսից Ադրբեջանի գյուղատնտեսությունը բախվել էր ոռոգման ջրի խնդրին, իսկ արդեն մայիսի վերջերից առագման ջրին գումարվեց նաև խմելու ջուրը։ Ամռաը դեռ նոր է սկսվել, այսինքն համատարած ջուրօգտագործումը նոր է սկսել, արդեն առանձին բնակավայրերի մշակովի հողատարածքները և այգիները մնացել են անջրդի, որի հետևանքով գյուղացիները կրում են հսկայական վնասներ։
Այս օրերին նույնսիկ Քուռ է կիսացամաքել, որը բացառիկ երևույթ է Քուռի ողջ գոյության ընթացքում։ Քուռի հովիտների բնակիչները ևս մնացել են առանց ոռոգման ջրի, իսկ Ադրբեջանի գյուղատնտեսության հիմնական ողնաշարը հենց Քուռի հովիտներն են։

Հենց սրա հետևանքով Արդբեջանում սկիզբ է առաել բողոքի ակցիաներ, որին ես պայմանական տվել եմ «ջրի սով» անունը։ Մարդիկ փակում են ճանապարհներն նույնիսկ խիստ կարանտինային ռեժիմի օրերին, ընդհուպ մտնում են մեծահարուստների ցանքատարածություններ և տրորում այն, քանի որ խոշոր հողատերերին է եղած ջուրը մատակարարվում։ Հարցի լուծումը կախված չէ իշխանությունից, այն կառավարվում է բնության կողմից։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հասկանալ , թե ինչու է ցամաքել Քուրը, սակայն չեն կարողանում հիմնական պատճառը գտնել։

Արձանագրենք, որ այսօր Ադրբեջանը ջրի մեծ խնդրի առջև է կանգնած և եթե Հայաստանից հոսող գետերի հունը մի հրաշքով փոխվի, կամ ջրերն ամբողջությամբ օգտագործվի մեր գյուղատնտեսության մեջ, ապա Ադրբեջանը դառնալու է անապատ։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում