booked.net
02.07.2020
12:55

Ռուսաստանը բացում է սահմանները

Ռուսաստանը բացում է սահմանները և քաղաքացիները կկարողանան արտասահման մեկնել հարազատների խնամքի, բուժման, աշխատանքի և ուսման համար: Այս մասին «Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը :

Ռուսաստան կկարողանան մուտք գործել նաև օտարերկրացիները: Այս մասին համապատասխան հրամաններ արդեն ստորագրվել են:Ավելացրեց է ՌԴ վարչապետը

Ռուսաստանի սահմանները ամբողջությամբ փակվել էին ԱՀԿ համաճարակի հայտարարությունից հետո: Մինչ օրս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 476 658 դեպք, առողջցել են ավելի քան 230.000 , մահացել 5.971-ը:

Վարակի պիկը, ըստ մասնագետների, անցել է, իշխանությունները հետզհետե վերացնում են նախկինում կիրառված սահմանափակումները:

Ըստ որոշ վերլուծաբանների և մասնագետների Ռուսաստանում համավարակը նահանջ է սկսել ապրել մոտակա օրերից:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում