booked.net
16.12.2019
09:42

Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները…

Անկարան զորքեր ա կուտակում Սիրիայի սահմանին, փորձում ա ճեղքել Վաշինգտոնի հովանու ներքո գործող Արևելյան Միջերկրականի Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ առանցքը՝ Կիպրոսի ԲՏԳ-ում ապօրինի գործողություններով, սրում ա իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ։

Էս ամենը նաև Արևմուտք-Թուրքիա հակասությունների հետևանք են։ Ս-400 համալիրների մատակարարումը խորացնելու ա տարաձայնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, խոսում են ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վերանայման մասին:
ԵՄ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների կապակցությամբ։ Հիշեցնեմ, որ ԵՄ շահագրգռված է Արևելյան Միջերկրականի բնական գազի պաշարներով, նախատեսվում է մինչև 2025թ. ավարտել EastMed գազամուղը, որը գազը Իսրայելից Կիպրոսի ու Հունաստանի տարածքով կհասցնի Եվրոպա (Իտալիա):
Ինչու նաև Նախիջևան ու Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքում այսօր առավել մեծ ուշադրություն են դարձնում տարածաշրջանին՝ նվազեցնելու Անկարայի, Մոսկվայի ազդեցությունը։ Դրան գումարվում է նաև տարածաշրջանում Թեհրանի զսպման Վաշինգտոնի ջանքերի ակտիվացումը։

Հ.Գ. Մտնում ենք Թուրքիայի կղզիացման ակտիվ փուլ, արդյունքում Թուրքիան դառնալու ա ավելի ագրեսիվ, անկանխատեսելի…

Карен Веранян

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում