booked.net
20.10.2019
13:14

Ադրբեջանական հեռուստաալիքը Երուսաղեմը ազատագրած Սալահ-Ադ-Դինին ներկայացրել է որպես ադրբեջանցի , իսկ իրականում վերջինիս հայրը ծնվել է Դվինում

Ադրբեջանական արբանյակային ռուսալեզու հեռուստաալիքներից մեկը իբր պատմության սպիտակ էջերից մեկը, ներկայացնում էր խաչակիրներից Երուսաղեմը ազատագրած Սալահ-Ադ-Դինի կամ Սալադինի պատմությունը, նրան ներկայացնելով որպես ադրբեջանցի,որի հայրը Դվին կամ Դավին քաղաքում է ծնվել:

Ընդ որում՝ հաղորդման մեջ Դվինը որպես հայկական քաղաք չէր նշվում; Ըստ պատմական աղբյուրների՝ Սալադինը քուրդ է, որի հայրը Հայաստանի Դվին քաղաքում է ծնվել; Ադրբեջանցիներն ամեն օր պատմական ստեր են տարածում Հայաստանի մասին, Երեւանը ներկայացնում որպես Իրեվան, ադրբեջանական քաղաք։ Իսկ հայկական հեռուստաալիքներով մաֆիայի մասին կամ սիրային անհաջող պատմություներով էժանագին սերիալներ են կամ էլ՝ պոչիկով տղամարդիկ եթերում ճաշ են եփում։

Սերժ Սարգսյանը գնաց, Նիկոլ Փաշինյանը եկավ, սակայն Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմում շարունակում ենք ծուլություն անել, տանուլ տալ։ 21-րդ դարը տեղեկատվության դար է, տեղեկատվական համաշխարհային համաժողով կազմակերպելուց առաջ մտածեք տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումները հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության օգտագործելու մասին:

Ոսկան Սարգսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում