booked.net
31.10.2020
11:30

Սաուդյան Արաբիան արգելանք դրեց թուրքական բոլոր ապրանքների վրա

Մինչդեռ Եվրամիությունն ու Հունաստանը հետաձգում էին Թուրքիայի դեմ պատժամիջոցները, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ արգելանք է սահմանում թուրքական ապրանքների վրա: Արգելանքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի երեքից և ուժեղ հարված կհասցնի արդեն իսկ խնդիրներ ունեցող Թուրքիայի տնտեսությանը:

Թուրքիայի արտահանումը Սաուդյան Արաբիա տարեկան կազմում է 3,3 միլիարդ դոլար:

SLIM.am -ի փոխանցմամբ՝ երկու երկրների 30 տարվա առևտրային հարաբերությունների ընթացքում Սաուդյան Արաբիան առաջին անգամ է արգելանք սահմանում թուրքական ապրանքների վրա:

Թուրքիան Արաբական Թագավորություն է արտահանում միրգ, բանջարեղեն, սնունդ, կահույք և հյուրանոցային սարքավորումներ:

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները կարելի է որակել որպես Սառը պատերազմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը բանավոր հարձակումներ է սկսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի դեմ և բացահայտորեն մեղադրում է նրան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպшնությունը պատվիրելու մեջ:

Ըստ թուրքական «Քումհուրիյեթ» լրատվամիջոցի, երկու երկրների հարաբերությունները խարխլվել են Պարսից ծոցում Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում ռազմական գործողությունների և Խաշոգջիի սպшնnւթյшն պատճառով։

Քաղաքական լարվածությունը խաթարեց նաև տնտեսական հարաբերությունները, և իրականության մեջ արգելանքն արդեն երկու տարի է ինչ լուռ գործում էր։

Օրինակ ՝ Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների հարկերը բարձրացրեց՝ 5% -ից հասցնելով մինչև15%, իսկ թուրքական ծագման մթերքները, ինչպիսիք են թարմ մրգերն ու բանջարեղենը, մաքսային դաշտում բացասական վերաբերմունքի էին արժանանում՝ առաջացնելով լուրջ խնդիրներ:

Այն ժամանակ, երբ Թուրքիան պшտերшզմnվ է սպшռնnւմ ԵՄ անդամներ Հունաստանին ու Կիպրոսին, և շարունակում է խախտել վերջինիս ծովային տարածքները, ԵՄ-ն բաժանվել է երկու մասի, նրանց միջև ովքեր ցանկանում են պատժել Թուրքիային և նրանց, ովքեր չեն ցանկանում դա անել:

Ի հեճուկս այդ ամենի, Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, վճռական որոշում կայացրեց, քանի որ Թուրքիայից և Քաթարից բաժանումը նաև վերջին շրջանում «Մուսուլման եղբայրներ» шհшբեկչшկшն կազմակերպությանը վերջիններիս բացահայտ աջակցություն ցուցաբերելու պատճառով է, որն ուղղակիորեն սպшռնnւմ է Պարսից ծոցի մյուս երկրներին:

Լուսինե Հարությունյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում