booked.net
11.08.2020
02:37

«1 ամիս ժամանակ ունեք Իդլիբից դուրս գալու համար» . Էրդողանը սպառնացել է Սիրիայի իշխանություններին

«1 ամիս ժամանակ ունեք Իդլիբից դուրս գալու համար» . Էրդողանը սպառնացել է Սիրիայի իշխանություններին .

Այսօր Էրդողանը սպառնացել է Սիրիայի իշխանություններին և 1 ամիս ժամանակ տվել , որպեսզի Սիրիան դուրս բերի զինված ուժերը Իդլիբ նահանգից:

«Եթե Սիրիայի իշխանությունները 1 ամսվա ընթացքում հետ չքաշվեն, մենք ստիպված կլինենք ինքներս իրականացնել այդ գործնթացը»-ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի նախագահը իր ասածը հիմնավորել է Ադանայի համաձայնագրի կետերին: Այդ համաձայնագիրը Թուրքիան Սիրիայի հետ ստորագրել է 1998 թվականին և այդ համաձայնագրով Թուրքիային իրավունք է տրվում ահաբեկչական սպառնալիքից զերծ պահել իր սահմանները անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

«Պետք է Ռուսաստանը ավելի ճիշտ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունների մասին» – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում