booked.net
04.08.2020
14:44

Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույցի միջոցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։-այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» կայքը հղում անելով ադրբեջանի նախագահի տարածաց հայտարարությանը:

Կողմերը փոխադարձ շնորհավորանքներն են հայտնել մուսուլմանական «Քուրբան բայրամը» տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը)։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։

Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել։

Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։

Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունններին առնչվող մի շարք այլ հարցեր։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում