booked.net
28.05.2020
15:22

Բելառուսը կանցկացնի մայիսի 9-ի շքերթը . Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ իրենք չեն կարող չեղարկել զորահանդեսը Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, չնայած կորոնավիրուսի համաճարակի՝ հազարավոր մարդիկ ուզում են, որ շքերթը տեղի ունենա:

«Ես պետք է ասեմ, որ մենք չենք կարող չեղարկել շքերթը: Մենք պարզապես չենք կարող: Ես երկար մտածել եմ դրա մասին: Իհարկե, սա հուզական, խորապես գաղափարական պահ է:
Պետք է հիշել, որ մեր պատերազմի մասնակիցներըը մահանում էին, հնարավոր է` նաև վիրուսներից և այլ հիվանդություններից: Մտածեք, թե ինչ կմտածեն հիմա այն վետերանները , ովքեր այս պահին մեր կողքին են: Մի երկու օր հետո նրանք կասեն, որ մենք վախեցել ենք », – ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է շքերթի կազմակերպիչներին, որ կարիք չկա որևէ մեկին ստիպել մասնակցել այս իրադարձությանը:

«Որոշ մարդիկ եթե չեն ուզում, վախենում են, նրանք հոգ են տանում իրենց առողջության մասին, մենք դա կհասկանանք: Կան հազարավոր մարդիկ, ովքեր ցանկանում են , որ այս միջոցառումը անցկացվի», – հավելել է Լուկաշենկոն:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում