booked.net
26.05.2019
13:46

Թուրքիան դատապարտել է ԱՍԱԼԱ-ի հոգևորդ հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուրում

Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։

«Մենք խոստորեն դատապարտում ենք 1973թ. հունվարի 23-ին Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մոհմեթ Բայդարին, նրա օգնական Բահադիր Դեմիրին սպանած հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Երևանում գտնվող զինվորական պանթեոնում»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանի հերոսացումը համարում է անընդունելի և դա որակում որպես հանցագործություն:

Նշենք, որ Գուրգեն Յանիկյանն ականտես է եղել Հայոց ցեղասպանությանը: Ծնունդով Էրզրումից է: Պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արդարության համար: Պայքարելով թուրքական ժխտողականության դեմ՝ 77 տարեկան հասակում (1973թ.) Կալիֆորնիայում գնդակահարել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին։
Դատապարտվել է ցմահ բանտարկության: 1981-ին Յանիկյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում