booked.net
04.08.2020
15:32

Լավ Լուր . Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից բացել ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

Ռուսաստանում քննարկվում է բոլոր երկրների հետ օգոստոսի 11-ից միջազգային թռիչքների վերաբացումը:

«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրների հետ թռիչքների վերաբացումը»,-նշել է աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ այս հարցի շուրջ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկարատև դադարից հետո կրկին վերսկսում է արտասահմանյան թռիչքները․ օգոստոսի 1-ից հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա։

Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ արտերկրից իր քաղաքացիների տեղափոխումը հայրենիք։ Այս ընթացքում միջազգային ավիահաղորդակցության ցուցանիշը բավականին նվազել էր, օրինակ` այս տարվա հունիսին միջազգային չվերթներով թռիչք է իրականացրել 40,3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0,7 տոկոսն է կազմում։

Նշվում է, որ առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունների կողմից։

Հիշեցնենք նաև , որ նոր ուսումնական տարում ՌԴ-ի բուհերում դիմակներ կրելը կդառնա պարտադիր պահանջ:

Այն երկրների ուսանողները, որոնք կժամանեն Ռուսաստան պարտադիր կանցնեն երկշաբաթյա կարանտին և բացասական թեստի ստանալու դեպքում կհաճախն բուհեր:

Այն երկրների ուսանողները, ովքեր իրավունք չեն ունենա մուտք գործել ՌԴ ՝ համալսարանները կտրամադրեն դասընթացներ առցանց ձևաչափով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում