booked.net
30.10.2020
16:53

Մարոկկոն միացավ Սաուդյան Արաբիայի կոչին «Բոյկոտել Թուրքական ամեն ինչ»

Մարոկկոյի կառավարությունը, անհանգստանալով, որ Թուրքիայի հետ ազատ առևտրի գործարքը վնաս է հասցրել իր արտադրողներին և մանրածախ վաճառողներին, հայտարարել է , որ Անկարայի հետ սկսված բանակցություններում փոփոխություն են մտցվել:

Մարոկկոի Առևտրի նախարարության աղբյուրը նշել է, որ փոփոխությունը թույլ է տալիս Մարոկկոյին բարձրացնել տուրքերը մինչև 90%-ի ՝ գրեթե բոլոր ապրանքների մասով, հինգ տարի ժամանակով:Այս մասին տեղեկացնում է SLIM.am-ը հղում անելով «Դեյլի Սաբահ» գործակալությանը:

Թուրքական ընկերությունները նշում են, որ իրենք կկանգնեն Մարոկկո տեքստիլ և հագուստ արտահանելու նոր խնդրի առջև:

Անցյալ տարի Թուրքիան Մարոկկո է արտահանել ավելի քան 2,2 միլիարդ դոլարի ապրանք, որից տեքստիլ արտադրանքը 1 միլիարդ դոլար է կազմում:

Թուրք գործարար համայնքի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիային և Մարոկկոյին խնդրել են հետ կանգնել իրենց գործողություններից, քանի որ, ըստ հաղորդումների, ընկերությունները երկու երկրների հետ բիզնես վարելու հարցում լուրջ աճող խնդիրների են բախվելու:

«Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի որոշումները թուրքական ապրանքները բոյկոտելու կոչով և տասնյակ թուրքական ապրանքների տուրքերը բարձրացնելը ՝ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի վրա» , – ասում է Թուրքիայի տեքստիլ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի ղեկավար Հասան Հուսեյն Բայրամը:

Հիշեցնենք Սաուդյան Արաբիայում գործարարներին ասվել է, որ պարտավոր են ստորագրել Թուրքիայից ապրանքներ չներկրելու համար: «Նրանք, ովքեր մեծ ներդրումներ ունեն Թուրքիայում, ստիպված են երրորդ անձի լիազորել վաճառել իրենց ներդրումները Թուրքիայում և գումարը վերադարձնել Սաուդյան Արաբիա», – ասում է Ահմեդ Ալ-Քուբիբանի:

Հիշեցնենք այսօր Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավարը , թագաժառանգի հրամանով կոչ էր արել , որ ոչ ոք չպետք է այլևս համագործակցի թուրքական ընկերությունների հետ և անխտիր չեղյալ են համարվում , բոլոր ընկերությունների հետ գործարք կատարելը:

«Մենք ՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, չենք զբաղվելու թուրքական ընկերություններով և արտադրանքով: Անգամ Թագավորությունում գործող թուրքական ընկերությունների հետ կոչ եմ անում ոչ մի գործարք չունենալ , հայտարարում ենք խի ստ», – ասել էր Աջլան ալ-Աջլանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում