booked.net
16.12.2019
09:52

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ իրենք 4-րդ նավը կուղարկեն Կիպրոսի ջրեր

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը։ Թուրք նախարարի խոսքերով՝ որոշումը պետք չէ լուրջ ընդունել:

Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ-ի կողմից անդամակցությունից առաջ տրամադրվող ֆինանսական աջակցության նվազեցմանը, նշել է, որ կրճատումներ եղել են նաև նախկինում և դրանք «հասարակ բաներ են ու Թուրքիայի վրա որևէ ազդեցություն չեն ունենա»:

Խոսելով ԵՄ-Թուրքիա օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ բարձր մակարդակի բանակցությունների դադարեցման մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ դա հունական կողմի պատճառով արդեն իսկ դադարեցված էր:

Ըստ Չավուշօղլուի՝ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ իրենց ընդունած որոշումները հնարավոր չէ իրագործել:

Թուրք նախարարը նաև նշել է, որ եթե Թուրքիայի նկատմամբ նման որոշումներ կայացվեն, ապա Թուրքիան ավելի կակտիվացնի իր գործողությունները՝ ընդգծելով, որ Միջերկրականի արևելքում գտնվող իրենց 3 նավերին կմիանա ևս մեկը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում