Ֆրանսիան իր «Շառլ դը Գոլ» ավիակիրը ուղարկում է Միջերկրական ծով . Նոր զարգացումներ

Փարիզը հայտարարել է , որ ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակներում այս տարվա առաջին կեսին առաքելություն է իրականացնելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Հնդկական օվկիանոսում: Հաղորդում է «Ալմասդար Նյուզ»-ը:
«Շառլ դը Գոլի ավիակրի առաքելությունը լինելու է Միջերկրական ծովում տեղակայված մեր ուժերի հզորացմանը , ընդդեմ «Իսլամական պետության» (ԴԱ ԻՇ) Իրաքում և Սիրիայում:», – հայտնել է Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին
«Հետևաբար, ավիակիրը կտեղակայվի 2021 թվականի առաջին կեսին Միջերկրական ծովում հետագայում Հնդկական օվկիանոսում: Այս գործողությունները հաստատում են шհшբ-եկչnւթյшն դեմ մշտապես և անվերապահորեն պшյքшրելnւ մեր կամքը և վճռականությունը:» , – հավելել է Ֆլորենս Պարլին:
Պարլին իր մտшհnգnւթյnւնն է հայտնել Իրաքում և Սիրիայում ԴԱ ԻՇ-ի «վերածննդի» կապակցությամբ: