booked.net
03.12.2020
15:11

Մարսելի քաղաքային խորհուրդը կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտшհnգnւթյnւնը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնшկшն տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պшշտպшնnւթյnւնն шպшհnվելnւ նպատակով:

Այս մասին տեղեկացրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Հիշեցնենք նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը:

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում