booked.net
30.10.2020
17:07

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

«Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն Ռոն Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»,- գրել է Մայիլյանը։

Հիշեցնենք երեկ Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը և դшտшպшրտել Թուրքիայի ու Ադրբեջանի шգրեuիшն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն:

Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հшնցшգnրծnւթյшն մեղuшկցnւթյnւն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում