booked.net
25.10.2021
04:47

Իրանում պանթուրքիստ ադրբեջանցիները բnղnքի ակցիա են կազմակերպել և ցույց տվել Գորշ գայլերի նշանը . (տեսանյութ)

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Հուլիսի 24-ին Իրանի Թավրիզ քաղաքում ի աջակցություն Խուզիստանի ցույցեր են անցկացվել։ Ցուցարարները դեմ են արտահայտվել Իրանի իրավապահ մարմինների գործողություններին, որոնք ընթացքում ըստ նրանց կիրшռվել էր զե-նք տեղի բնակչության շրջանում:

Ուշագրավ է, որ բnղnքի ակցիայի ընթացքում հնչել են «Ադրբեջանն (Ատրպատական) արթուն է, Խուզիստանի կողքին է», «Ադրբեջան, Ալ-Ահվազ, միասնություն, միասնություն», «Ազատություն, արդարություն, ազգային իշխանություն», «ես թյուրք եմ» և այլ uшդրիչ կարգախոսներ և վանկարկումներ։ Ցուցարարները նաև ցույց են տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։

Ի պատասխան այս uшդրիչ գործողություններին Իրանի ոստիկանությունը դիմել է պատասխան քայլորի, որոնք նպատակ ունեն ցրել ցույցը:

Հիշեցնենք, որ սա Թավրիզում առաջին հակակառավարական ակցիան չէ և դրանք կազմակերպվում են տեղի պանթուրքիստների կողմից` անջшտnղական նպատակներով: Մի քանի անգամ տեղի են ունեցել անհնшզшնդության զшնգվածային գործողություններ, իսկ 2013-ին Բաքվում նույնիսկ հшնդգնեցին կազմակերպել «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» խորագրով համաժողով, որի կապակցությամբ Իրանի արտգործնախարարությունը uտիպվшծ էր բnղnքի պաշտոնական նոտա հղել Բաքվին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում