booked.net
31.10.2020
12:17

Կարգո ՍՊԸ-ն որոշում է կայացրել դադարացնել Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները

«Հարգելի հայրենակիցներ։

Կարգո ՍՊԸ-ն որոշում է կայացրել դադարացնել Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, հետայսու դադարացնել թուրքական ապրանքների ներկրումները՝ առաջարկելով փոխել կողմնորոշումը դեպի այլ շուկաներ» – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք Սաուդյան Արաբիան այսօր հայտարարեց, որ արգելանք է սահմանում թուրքական ապրանքների վրա: Արգելանքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի երեքից և ուժեղ հարված կհասցնի արդեն իսկ խնդիրներ ունեցող Թուրքիայի տնտեսությանը:

Թուրքիայի արտահանումը Սաուդյան Արաբիա տարեկան կազմում է 3,3 միլիարդ դոլար:

Երկու երկրների 30 տարվա առևտրային հարաբերությունների ընթացքում Սաուդյան Արաբիան առաջին անգամ է արգելանք սահմանում թուրքական ապրանքների վրա:

Ըստ թուրքական «Քումհուրիյեթ» լրատվամիջոցի, երկու երկրների հարաբերությունները խшրխլվել են Պարսից ծոցում Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում ռшզմшկшն գործողությունների և Խաշոգջիի սպшնnւթյшն պատճառով։

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները կարելի է որակել որպես Սառը պшտերшզմ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում