booked.net
28.09.2020
18:42

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ ինստագրամյան իր էջում գրառում է կատարել

Ռուս ընդդմիադիր գործիչ Ալեքսյե Նավալնին ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Ողջույն։ Նավալնին է։ Կարոտում եմ Ձեզ։ Ես դեռ գրեթե ոչինչ չեմ կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրն ինքնուրույն եմ շնչել։ Լրիվ ինքս։ Ոչ մի կողմնակի օգնություն։ Շատ հավանեցի։ Զարմանալի պրոցես էր։ Խորհուրդ եմ տալիս»։

Նավալնին համատեղ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Յուլյայի և որդու՝ Զախարի հետ։

Հիշեցնենք , որ Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կասկածելի թունավորմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:

Ալեքսեյ Նավալնիի խոսնակը պնդում է, որ ընդդիմադիր ակտիվիստին միտումնավոր են թունավորվել:

Գերմանացի մասնագետներ հանդես էին եկել հայտարարությամբ՝, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թnւնшվnրվել է «Նովիչոկ» խմբին պատկանող նյnւթով:

Նավալնիին Օմսկի հիվանդանոցից Բեռլին էին տեղափոխել օգոստոսի 22-ին, որտեղ բժիշկները չէին բացառել նրա թnւնшվnրմшն տարբերակը, թեև Օմսկի հիվանդանոցի, ուր նրան հոսպիտալացրել էին օգոստոսի 20-ին, մասնագետները Նավալնիի օրգանիզմում որևէ թnւյնի հետք չէին հայտնաբերել:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում