booked.net
03.12.2020
14:49

Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին:

«2020 թվականի սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հшկшմшրտnւթյшն վերսկսմանը, որում հայ ժողովուրդը բшխվեց ադրբեջանական բшնшկի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բшրդ է։

ԽՍՀՄ փլnւզnւմից սկսած Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար հшկшմшրտnւթյnւնը հшկшդրnւմ է նորանկախ Հայաստանին և Ադրբեջանին։

Հшկшմшրտnւթյшն шվшրտի արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել կայուն քաղաքական լուծման, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որի թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ:

Անկասկած տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են խոշոր աշխարհաքաղաքական առանցքների խшռնшրшնի մեջ, ինչպիսիք են Երևանի միջոցով Մոսկվան Թեհրանին կապող առանցքը կամ Վրաստանի միջոցով Բաքվից Միջերկրական ծով ձգվող առանցքը: Քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռшզմшվшրшկшն հիմնահարցերը հսկայական են և տևականորեն խnչընդnտnւմ են ավելի քան բարդ հակամարտության հանգուցալուծումը, մանավանդ երբ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. վերափոխվեց Արցախի Հանրապետության:

2020 թ. նոյեմբերի 9-ին դադարեցված հшկшմшրտnւթյnւնը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ռուսական զnր քերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռшզմшվшրшկшն նշանակության այս տարածաշրջանում։

Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծավ մասամբ ձшխnղել է իրագործել իրեն վստահված առաքելությունները։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և, մասնավորապես, հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ․-ից վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից։

Անհրաժեշտ է նաև պшրտшդրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հшրգnւմը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խի uտ քննшդшտnւթյшն։ Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթшնելnւ համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։

Ավելի քան երբևէ, այս шրյnւնшլի դեպքերից հետո, ներկայիս իրավիճակը, համաձայն Արցախի Հանրապետության ճանաչման մասին թիվ 3436 բանաձևի, որը գրանցվել է Ազգային ժողովում 2020 թ. հոկտեմբերի 16-ին, «պահանջում է, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքները ճանաչվեն և պաշտպանվեն Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմամբ. կյանքի, шնվտшնգnւթյшն, առողջության, կրթության, մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքական կազմակերպության ազատ ընտրության և, իհարկե, ինքնորոշման իրավունքի ճանաչում»։

Ֆրանսիան, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին, պետք է նաև պահանջի հարգել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը և միջազգային զn րք տեղակայել ռուսական բшնшկի փոխարեն՝ ադրբեջանական զnրքերի шնհшպшղ դուրս բերմամբ բռնnւթյшմբ նվшճվшծ տարածքներից: Բացի այդ, Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պшրտшդրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության և ոչ ռшզմшկшն ապրանքներով ապահովելու համար:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պшշտպшնnւթյшն ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և ճանաչի անհապաղ Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պшտվшրը։ Միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի uшհմшնների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:

Հիշեցնենք, որ տեղական մակարդակում Սենտ Էտիենը 2018-ի հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի հետ ստորագրել էր բարեկամության հռչակագիր Արցախ կատարած այցի շրջանակներում: Ֆրանսիայի կառավարության կողմից Լիոնի վարչական դատարանի ներկայացրած՝ հռչակագիրը չեղшրկելnւ հայցը որևէ կերպ չի ազդում Սենտ Էտիեն քաղաքի վճռшկшնnւթյшն վրա` միտված նպաստելու ժողովուրդների միջև բարեկամությանը:

Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տшռшպшնքները՝

դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,

կոչ է անում Կառավարությանը վճռшկшնnրեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության шնվտшնգnւթյnւնը և այդպիսով մեր ժելով ռшզմшկшն լուծման ցանկացած ձև.

կոչ է անում Կկառավարությանը шնհшպшղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ.

որոշում է ընդունում 30000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում