booked.net
26.05.2019
13:18

Պաշտոնական Բաքուն չմարսեց Վանեցյանի հայտրարությունը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:

ԱԳՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանն այս հարցով դիմելու է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների:

Վանեցյանը Արցախ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ «ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Սա արդեն նման ոճով երկրորդ հայտարարությունն է՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո, երբ ադրբեջանական կողմի նյարդերը տեղի են տալիս:

Ashot Asatryan

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում