booked.net
12.11.2019
00:08

Ադրբեջանը վտանգավոր է դառնում ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի

Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է .

Ադրբեջանը վտանգավոր է դառնում ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի: Որպեսզի ասածս ավելի հիմնավոր լինի բերեմ մեկ օրինակ այն բազմաթիվ օրինակներից, որը հենց այսօր է տեղի ունեցել:

Այսօր Ադրբեջանի Աղդամի շրջանի Ղուզանլի գյուղում, դրոշի օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում , որտեղ իրենց ցուցադրական համարներով հանդես են եկել Ադրբեջանի հետախուզական և հատուկ նշանակության զորամասի զինծառայողները: Այս միջոցառման ընթացքում հնչել են «Ղարաբաղ» և «Շեհիդները անմահ են» վանկարկումներ:

Հատկանշական է, որ վանկարկումը սկզբից սկսվել է միջոցառման մաս կամզմող դրոշակակիրներից , ովքեր սկզբից մինչև վերջ թափահարել են դրոշները: Ըստ էության, սա նշանակում է, որ «հանուն Ղարաբաղի» , եթե ընկնեն, ուրեմն անմահ են: Բանից դուրս է գալիս, որ ենթադրաբար սպասվող պատերազմի համար պատրասվտում են մահապարտներ…

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում