booked.net
28.09.2020
19:08

Իզուր ժամաակ եք կորցնում , մենք կպաշտպանենք մեր իրավունքներն ու շահերը . Թուրքիան նախազգուշացրեց Հունաստանին և ԵՄ-ին

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Հունաստանը և ԵՄ -ն չպետք է վատնեն իրեց հնարավորությունները դիվանագիտական հարթակներում​​ լուծում գտնելու համար, նրանք պետք է ձեռնարկեն փոխշահավետ քայլեր:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայուն ղեկավարության ներքո Թուրքիան, լինելով ուժեղ խաղացող տարաաշջանում և՛ բանակցային սեղաննրի շուրջ, միշտ պաշտպանելու է իր իրավունքներն ու շահերը: Հունաստանը և ԵՄ երկրները չպետք է վատնեն դիվանագիտության իրենց հնարավորությունները, նրանք պետք է ձեռնարկեն փոխշահավետ քայլեր », – ասել է Իբրահիմ Կալինը :

Կալինը նաև հավելել է, որ Արևելյան Միջերկրական ծովում հնարավոր է խնդիրների խաղաղ լուծում:

«Ներառական և ռացիոնալ մոտեցումը, որն արդարացիորեն է ձեռնարկվում, կառուցողական ներդրում կունենա: Թուրքիային օտար հողեր պետք չեն, բայց նա վճռական է պաշտպանելու իր իրավունքները », – ասել Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում