booked.net
02.03.2021
14:02

Եգիպտոսից ոչ ցանկալի հաղորդագրություն Թուրքիային

Եգիպտոսի նավթի և օգտակար հանածոների պաշարների նախարար Թարեկ էլ-Մոլլան այցելել է Իսրայել, ինչը որոշ քաղաքագետներ մեկնաբանել են , որպես խորհրդանշական ուղերձ Թուրքիային:

«Թայմս օֆ Իսրաել»-ը հայտնում է, որ Էլ-Մոլաի այցը Իսրայել 2016 թվականից ի վեր Եգիպտոսից բարձրաստիճան նախարարի առաջին այցն է: Այցի հիմնական նպատակն է եղել քննարկել էներգետիկ համագործակցության ընդլայնումը` ներառյալ գազի հանքավայրերի հետ կապված համագործակցության մասով:

Իսրայելցի քաղաքագետ Գաբրիել Միտչելը ասում է , որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա էլ-Սիսիի ամենամոտ նախարարներից մեկի այցը Իսրայել՝ միասնության քայլեր են և սրանով հատուկ հաղորդագրություն է ուղղարկվում Թուրքիային:

«Իսրայելի և Եգիպտոսի միջև հանդիպումը, չնայած որ այցի հիմնական նպատակը լրիվ այլ էր, հիմնականում ուղերձ էր Թուրքիային, հատկապես այս ամիս տեղի ունեցող այլ երկրների հшկшթnւրքшկшն հանդիպումների համատեքստում», – ասել է Միտչելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին դեմ է եղել Եգիպտոսի նախագահ Սիսիին արաբական երկրի կառավարության գլխին տեսնելու: Էրդողանը նաև ժամանակին uшռը կապեր է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, Պաղեստինի տարածքում իսրայելական գործողությունների, իսրայելական բնակավայրերի ընդլայնման և ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմում բացելու շուրջ:

Վերջին ամիսներին Էրդողանը ազդարարեց, որ շահագրգռված է բարելավել իր հարաբերությունները Իսրայելի հետ , այնուամենայնիվ, իսրայելցի պաշտոնյաները Էրդողանին պատասխանեցին , որ հարաբերությունների ոչ մի մերձեցում տեղի չի կարող ունենալ , միայն հաճելի հայտարարությունների ձևով:

Եգիպտոսը և Իսրայելը Արևելյան Միջերկրածովյան գազի ֆորումի անդամներ են Հունաստանի, Կիպրոսի և Պաղեստինի հետ: Թուրքիան քննшդшտшբшր է վերաբերվում այս ֆորումին , քանի որ այդ ֆորումը Արևելյան Միջերկրական ծովում գտնվող բնական պաշարներից՝ Թուրքիային մեկու սացնելու միջոց է:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում