booked.net
24.09.2019
13:09

The New York times. Իսրայելական անօդաչու թռչող սարքերը օդ են բարձրացվում Ադրբեջանի ռազմական բազաներից և նկարահանում Իրանի միջուկային օբյեկտները

Ալեն Ղուլյանը գրում է .

«Եթե նախկինում միայն իրանական և սիրիական աղբյուրներն էին գրում, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը Իրանի տարածքում հետախուզական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանի ռազմական բազաներից են օդ բարձրացվում, ապա այս անգամ արդեն ամերիկյան The New York Times թերթն է գրել դրա մասին։

Թերթի տվյալներով բոլոր այդ շարժերը ֆիքսվում էին ամերիկյան լրտես-արբանյակների կողմից։ Իսրայելական անօդաչու սարքերն օդ էին բարձրանում Ադրբեջանի ռազմական բազաներից, այնուհետև շարժվում դեպի հարավ, հատում ադրբեջանա-իրանական սահմանը, նկարահանում Իրանի միջուկային օբյեկտները, փորձարկում այդ երկրի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և այլն։

Նշեմ, որ 2014թ օգոստոսի 24-ին իրանական կողմը Նատանզ միջուկային օբյեկտի շրջակայքում իսրայելական Hermes անօդաչու թռչող սարք է խոցել։Այն ժամանակ հայտարարվել էր, որ իսրայելական անօդաչու սարքն օդ է բարձրացվել Նախիջեւանի տարածքից։Մի քանի այլ աղբյուրներ էլ նշել են, որ թռիչքը իրականացվել է Լենքորանի տարածքից։

Ադրբեջանի տարածքում իսրայելական ԱԹՍ-երի տեղակայման մասին վերջերս հայտարարել էր նաև իրաքյան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդեսը` նշելով, որ դրանք օգտագործվում են Իրանի և Իրաքի դեմ գործողություններում..»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում