booked.net
20.02.2020
09:25

Չինաստանում մահացե է կորոնավիրուսի մասին առաջինը հայտարարած բժիշկը , նա մահացել է հենց կորոնավիրուսից

Չինաստանում մահացե է կորոնավիրուսի մասին առաջինը հայտարարած բժիշկը , նա մահացել է հենց կորոնավիրուսից:

Չինացի բժիշկ Լի Վենլիանգը, ով առաջինն էր, որ նախազգուշացրեց նոր կորոնավիրուսի բռնկման մասին, մահացել է հենց իր հայտնաբերած հիվանդությունից՝ կորոնավիրուսից : Այս մասին հայտնում են չինական այն հիվանդանոցից, որտեղ այդ հիվանդությունից բուժվում էր բժիշկը:

Երբ Լի Վենլիանգը առաջին անգամ սոցցանցերում տեղադրեց կորոնավիրուսի բռնկման մասին լուրը, նրան կանչել են Ուուհան քաղաքի ոստիկանություն և նախազգուշացրել , որ այսուհետև չկատարի նման կեղծ հայտարարություններ, որը կարող է լրջորեն խաթարել հասարակական հանգիստը:

Հետագայում Լին իր պաշտոնական միկրոբլոգում գրել էր, որ հունվարի 11-ին նաև իր մոտ նա հայտնաբերել է հազ և ջերմություն , որը կորոնավիրուսային վարակի ազդանշաններ են :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում