booked.net
24.09.2019
12:38

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում

Սեպտեմբերի 9-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կայազորի երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով:

«Առաջին փուլում զորամիավորումներն ու գործնական գործողությունների մասնակից զորամասերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու նպատակով հանվել են տեղակայման վայրից ուսումնամարտական տագնապով և դուրս բերվել զորավարժությունների շրջաններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 14-ը:

PanARMENIAN.Net

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում