booked.net
24.09.2019
12:39

Սիրիան դատապարտել է իր տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի պարեկային գործողությունը

Սիրիայի իշխանությունները դատապարտել են երկրի հյուսիսում պարեկային հերթապահություն իրականացրած Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունները։

Սիրիայի արտգործնախարության (ԱԳՆ) տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Սիրիայի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով իրականացված պարեկությունը երկրի ինքնիշխանության բացահայտ ոտնահարում է»։

Թուրք-ամերիկյան ուժայինների համատեղ արված այդ քայլը Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ որակվել է որպես Սիրիայի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները Եփրատ գետի արևելքում առաջին անգամ ցամաքային համատեղ պարեկություն են իրականացրել։ Այդ գործողությունը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կառուցելու թուրք-ամերիկյան նախաձեռնության նախնական փուլերից մեկն է։

ermenihaber.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում