booked.net
18.07.2019
19:04

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Անօրինական ապրող հայերին արտաքսենք. համաձա՞յն եք»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանը առաջարկել է «Թուրքիայում անօրինական ապրող հայերին» արտաքսել:

Օզքարաասլանի՝ սոցցանցերում տարածած գրառումը քննարկման թեմա է դարձել:

«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ Սալոնիկի դյոնմեները (կրոնափոխներ, հավատուրացներ) ծագումով հրեա կրոնական քարոզիչ Սաբեթայ Զևիի հետևորդներն էին, որոնք հրապարակայնորեն հրաժարվել էին հուդայականությունից և ընդունել իսլամ:Դյոնմե համայնքի ավանդույթների համաձայն՝ Զևին դիմել է այդ քայլին հրեաների հանդեպ հետագա հալածանքները կասեցնելու նպատակով:

ermenihaber.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում