booked.net
19.01.2020
12:44

ՀՐԱՏԱՊ .Ուկրաինական «Բոյինգ 737» ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի զինված ուժերի կողմից

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ըստ Պենտագոնի աղբյուրների, ինչպես նաև ամերիկյան և իրաքյան հետախուզությունների՝ չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է իրանական ՀՕՊ հրթիռի կողմից:

Ամերիկյան CBS լրատվական ընկերությունը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, պնդում է, որ ռադարները արձանագրել են հրթիռի երկու արձակման ինֆրակարմիր հետքեր, որին հաջորդել է ինքնաթիռի պայթյունը:

Պենտագոնի ներկայացուցիչները և հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները ասել են, որ ուկրաինական «Բոինգ 737-800» – ը գնդակոծվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում