booked.net
06.04.2020
13:17

Ադրբեջանը ամբողջ երկրում հայտարարեց կարանտին

Այսօրվանից Ադրբեջանի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ կսահմանվի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:

«Համապատասխան որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ երկրի վարչապետ Ալի Ասադովի ղեկավարությամբ հրավիրված կառավարության նիստի ժամանակ: Հատուկ կարանտինային ռեժիմը կգործի ամբողջ երկրի տարածքում մինչև 2020 ապրիլի 20-ը»:

Կարանտինային ռեժիմի շրջանակում 65 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է դուրս գալ տնից: Տարիքային այս խմբին կմատուցվեն սոցիալական անհրաժեշտ ծառայություններ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում