booked.net
19.01.2021
02:07

2020թ․ Անթալիա այցելած զբոսաշրջիկների 1/3-ը եղել են ռուսները

2020 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաք այցելած զբոսաշրջիկների գրեթե 1/3-ը կազմել են ռուսները։ Հաղորդում է «Էրմենիհաբերը»:

Այսպես, տարվա ընթացքում քաղաք այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 3 միլիոն 512․910, որոնցից 1 մլն 509․648-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։

Ռուսաստանից բացի այս քաղաք մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել նաև Ուկրաինայից (557․765 զբոսաշրջիկ), Գերմանիայից (346․319), Անգլիայից (211․881), Լեհաստանից (90․451)։

Հավելենք , որ նոր կորոնավիրուսի հետ կապված այս տարվա ցուցանիշները զգալիորեն ցածր են նախորդ տարվա ցուցանիշներից։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդ տուրիստական սեզոնի նույն ժամանակահատվածում միայն Ռուսաստանից Անթալիա է այցելել մոտ 6 մլն զբոսաշրջիկ:

Անթալիայի ապրանքային բորսայի նախագահ Չանդիրը նոյեմբերին հայտնել էր , որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում երկրի մյուս շրջանների համեմատ Անթալիայում տնտեսական խնդիրները ավելի ծանր են, քանի որ քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջություն է։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում