booked.net
04.08.2020
15:12

Այսօրվանից ՌԴ-ում վերաբացվում են կինոթատրոնները

Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թույլտվությամբ օգոստոսի 1-ից իրենց գործունեությունն են վերսկսելու կինոթատրոնները, սակայն կորոնավիրուսից պաշտպանության համար անվտանգության կանոններին խստորեն հետևելը շարունակելու է պարտադիր մնալ: Կինոդահլիճում միայն ընտանիքի անդամները կարող են իրար կողք նստել, անծանոթները պետք է իրարից հեռավորության վրա գտնվեն։

Աղբյուրը մանրամասնում է, որ այցելուների համար 10 կինոնկարի պրեմիերա է նախատեսված։ Նշվում է, որ որոշ շրջաններում արդեն կինոթատրոնները սկսել են նոր պայմաններով գործել, որոշներին համաճարակաբանական իրավիճակը դեռևս թույլ չի տալիս։

«Շատ ուրախ ենք, որ մոսկովյան կինոթատրոնները վերաբացվում են։ Շատ կարևոր է երկրի համար, քանի որ սա փաստացի հիմնական շուկան է: Բոլորը սկսում են Մոսկվային նայել, բոլորն ուրախությամբ և զգուշավորությամբ են այդ պահին սպասում»,- նշել է կինոթատրոնների ղեկավարների ասոցացիայի տնօրեն Օլեգ Բերեզինը։

Նրա խոսքով՝ կինոթատրոնները բացվելուց առաջ այցելուների անվտանգության կազմակերպման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, անձնակազմի համար նոր պայմաններում գործելու դասընթացներ են անցկացվել։

Հիշեցնենք , որ Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում