booked.net
30.10.2020
16:39

Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմը Ռուսական տարացք . Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ:

«Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի шնօրինшկшն բռնшկցnւմը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո:

«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը, ինչպես նաև երկրի քաղաքական միասնությունը», – հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը շեշտեց, որ Թուրքիան Ուկրաինային համարում է առանցքային երկիր տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության ու բարգավաճման տեսանկյունից:

Նախագահ Էրդողանն շեշտել է , որ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարած այցից հետո կողմերը ստորագրել են մի շարք կարևոր պայմանագրեր: Նրա խոսքով ՝ Թուրքիան եւ Ուկրաինան հաստատել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը:

Էրդողան նշել է նաև, որ Թուրքիան և Ուկրաինան կողմ են ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շուտափույթ ավարտին:

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Անկարան և Կիևը պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը FETÖ- ի և այլ шհшբեկչшկшն կազմակերպությունների դեմ համատեղ պայքարում:

Էրդողանի խոսքով ՝ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային ՝ կորոնավիրուսային հшմшճшրшկի հետևանքների դեմ պայքարում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում