booked.net
31.10.2020
10:41

«Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Կոնգրեսական Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ Արցախում խաղաղության վերականգնման համար:

«Ադրբեջանը սկսել է վերջին տարիներին ամենախոշոր հարձակումը Արցախի վրա, և նախնական հաղորդագրությունների համաձայն, զգալի զոհեր են եղել։ ԱՄՆ-ն պետք է շտապ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ, որպեսզի վերականգնի խաղաղությունը և կանխի հետագա ցանկացած լարվածություն, որը վտանգի տակ կդնի ավելի շատ կյանքեր», – Facebook-ի իր էջում գրել է կոնգրեսականը։

«Ադրբեջանի ագրեսիան կեղծ համարժեքության քաղաքականության ձախողումն է, որը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության հակառակ կողմն է։ Ես օրենք եմ մտցրել, որը թույլ կտա պարզել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է նա։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում