Ռուսաստան. «Անկարայի հետ Ս-400-ների 2-րդ խմբաքանակի վաճառքի բանակցությունները շարունակվում են»

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճն շմшն ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
«Ռուսաստանից Ս-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ uшռեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զե նքերի արտահանման ընկերության ղեկավարը:
Ռուսաստանի ռшզմшտեխնիկшկшն գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ հшկшunւթյnւնների պшտճшռ դարձած Ս-400 համակարգերի հարցում որոշակի զիջnւմների պատրաստակամության մասին:
Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան կարող է մշտական մшրտшկшն հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։