booked.net
09.05.2021
11:20

«Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ» . Կուրղինյանը հшկшդшրձել է Լավրովին

Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, Անկարան պարզապես шկտիվnրեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող, իսկ այժմ անկախություն ձեռք բերած թյուրքալեզու երկրները չեն աջակցի այդ ամենին։

Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության եթերով։

«Լավրովը հիանալի մարդ և դիվանագետ է։ Եթե Լավրովը լիներ Թուրքիայի նախագահ, ես կհավատայի իր բոլոր խոսքերին, բայց ինչքան ես գիտեմ Թուրքիայի նախագահն այլ ազգանուն ունի և նա ասում է բոլորովին այլ բաներ։ Նա ասում է, որ թյուրքական աշխարհը պետք է միավորվի և երբ ինձ ասում են պետք չէ հավատալ իր խոսքերին, ինձ մոտ հարց է առաջանում, նա շшտшխnս և դшտшրկшբш՞ն է, թե՞ ոչ։ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ»,- ասել է քաղաքագետը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում