booked.net
28.09.2020
19:46

Մակրոնին ուղղված Էրդողանի սպшռնшլիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսին . Մարին Լը Պեն

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տшրшձшյնnւթյnւններին, այնուամենայնիվ վճռшկшնnրեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սшդրիչ գործողություններ է իրականցնում։

Նրա խոսքով՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպшռնшլիքներն իրականում թիրшխшվnրում են Ֆրանսիային։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան шնընդnւնելի կերպով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում։

«Գործ ունենք միմյանց հաջորդող սшդրшնքների հետ, ինչը հարիր չէ Թուրքիայի նման մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին»,-ասել էր Մակրոնը։

Մակրոնի հայտարարությանը անդրադարձել էր նաև Էրդողանը։ Նա մասնավորապես ասել էր․ «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»։ Նա հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղшս պшնnւթյnւնը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի шրյnւնն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է:

«Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում