booked.net
04.08.2020
15:04

Բացառիկ տեսանյութ . Ալիև ավագը խոստովանում է Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է 1918-ից

Ալիև ավագը իր ելույթներից մեկի ժամանակ խոստովանել է , որ Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է 1918-ից և մինև այդ ժամանակների իրենց անվանել են թաթարներ թուրքեր , բայց ոչ ադրբեջանցիներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ ելույթ ունենալիս, պատմել էր իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ.

«Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել էր Ալիեւը:

Սրան ի պատասխան՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր.

«Եթե ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրել, ապա մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են լինելու: Այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Դուք հնարավորություն ունեք Ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, սակայն Ադրբեջանի համար դա լինելու է կործանարար»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում