booked.net
19.01.2021
03:59

Հունաստանը իր տարածքները կընդլայնի . Հունաստանի ԱԳՆ Նիկոս Դենդիաս

Հունաստանի տարածքը 1947 թվականից ի վեր առաջին անգամ ընդլայնվելու է :

«1947 թվականից ի վեր Հունաստանի խորհրդարանն առաջին անգամ քվեարկելու է ազգային ինքնիշխանության բարձրացման օգտին», – ելույթ ունենալով Արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեի նիստում հայտնել է Հունաստանի Արտաքին գործերի նախարար ՝ Նիկոս Դենդիասը:

Հունաստանի տարածքային ընդլայնումը Իոնյան ծովի տարածաշրջանում 6-ից 12 ծովային մղոնով կավելացնի երկրի տարածքը 13 հազար քառակուսի կիլոմետրով: Իոնյան ծովից և Իոնյան կղզիներից մինչև Թենարոն հրվանդան:

«Չափազանց մեծ պատիվ է ինձ համար, ի դեմս Միցոտակիսի կառավարության, առաջարկել այս օրինագծի ընդունումը», – ավելացրեց Հունաստանի ԱԳՆ Դենդիասը կոմիտեի նիստում:

2020 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրվել է Հունաստանի նախագահի հրամանագիրը ուղղակի ելակետային գծերի սահմանման մասին, որոնցից չափվում է տարածքային ծովի լայնությունը: Համաձայն հրամանագրի, ծոցերի տարածքում 12 մղոն գոտին չափվում է ոչ թե ափից, այլ ծոցերը փակող ուղիղ գծերից, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում