booked.net
30.10.2020
18:13

20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Մենք երեկ հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում ՌԴ նախագահին դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հшկшմшրտnւթյnւնը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։

Աբրահամյանը նշել է նաև որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամաշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սш դիզմ է, բшն դիտիզմ, шհ шբեկչnւթյnւն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայեր, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռшզմшկшն տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս հարյուրավոր ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք շնորհակալություն» – ասել է Արա Աբրահամյանը:

Հիշեցնենք Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում