21.11.2017
23:05
Երևան

Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին .

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտում է , որ Իլհամ Ալիևը այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու համար:

«Պատժի կրումից ազատել ծանր հանցագործությունների վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 20-ին Բաքվի դատարանի որոշմամբ ազատազրկման տեսքով պատժի դատապարտված 1976 թվականին ծնված Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»

Հիշեցնենք, որ Լապշինը դատապարտել էր երեք տարվա ազատազրկման 318.2 հոդվածով  «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում